-
31.10.2020|
15:25
ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը թվիթերի իր էջում գրել է, որ ադրբեջանական սոցցանցերում հրապարակվել է նոր տեսանյութ: Այդ տեանյութում երևում է սպանված 19 հայ զինծառայողի մարմին: Արտակ Բեգլարյանը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ սպանվածներից մի քանիսը շղթայված ձեռքերով է և մերկ:
-
31.10.2020|
15:25
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակով դիմել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ սկսելու անհապաղ խորհրդակցություններ՝ սահմանելու աջակցության տեսակները և չափը, որը Ռուսաստանի Դաշնությունը կարող է հատկացնել Հայաստանի Հանրապետությանը՝ իր անվտանգության ապահովման համար՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
-
31.10.2020|
15:09
Երևանը դեռ չի դիմել ՀԱՊԿ-ին՝ աջակցության համար, «Ինտերֆաքս»-ին ասել է կառույցի խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։ «Այս պահի դրությամբ քարտուղարությունը հայկական կողմից օգնության որևէ դիմում չի ստացել», - ասել է նա։
-
31.10.2020|
15:08
Ղարաբաղյան հակամարտության գոտում ադրբեջանական ուժերը կիրառել են քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակ, որ միջազգային մարդասիրական իրավունքի, սովորութային իրավունքի նորմերի ու սկզբունքների, Ժնևյան կոնվենցիաների, ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիաներով ու փաստաթղթերով նախատեսված դրույթների կոպտագույն խախտում է:
-
31.10.2020|
15:06
Այսօր առավոտյան՝ ժամը 07:08-ի սահմաններում, հակառակորդը, խախտելով Ժնևում՝ խաղաղ բնակավայրերը չթիրախավորելու մասին ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահների միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունը, հրթիռակոծել է Ստեփանակերտն ու Շուշին՝ հայտնում է Արցախի պաշտպանության բանակը:
-
31.10.2020|
15:05
Շատ չանցած Ժնևի պայմանավորվածությունից, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում լուսադեմին հզոր պայթյունի ձայն լսվեց: Ադրբեջանական կողմը հրթիռակոծել է մայրաքաղաքի կենտրոնական շուկան՝ տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նախնական տվյալներով տուժածներ չկան:
-
31.10.2020|
15:03
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով «Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծած իրադրությունը և առաջացած մարտահրավերները»:
-
31.10.2020|
15:00
ԱՄՆ-ը առաջարկում է ղարաբաղյան հակամարտության գոտում սկանդինավցի խաղաղապահներ տեղակայել՝ հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայանը:
-
31.10.2020|
14:59
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը հայտարարել է, որ Գերմանիան և միջազգային հանրությունը չեն ընդունելու ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծումը։
-
31.10.2020|
00:12
Թեհրանը պատրաստ է ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդ հանդես գալ եւ հուսով է, որ իր ծրագիրը կօգնի կայուն խաղաղության հասնելուն, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Իրանի նախագահի հատուկ բանագնաց, ԱԳ փոխնախարար Աբաս Արակչին։